Այսօր՝ հոկտեմբերի 12-ին, վրաերթ է  տեղի ունեցել Երևանում: Ժամը  18:00-ի սահմաններում Lada Priora մակնիշի ավտոմեքենան Բաղրամյան պողոտա-Մոսկովյան փողոցի խաչմերուկում վրաերթի է ենթարկել հետիոտնին: Այդ մասին տեղեկացնում է shamshyan.com-ը։

Նշվում է, որ վարորդը փախուստի չի դիմել, սակայն վրաերթի ենթարկվածին առաջինը օգնության է հասել ՀՀ առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանը, ով ահազանգել է նաև շտապօգնություն և մինչ կժամանեին բժիշկները, նա ինքն է օգնություն ցուցաբերել վիրավորին:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

2829