Շրջակա միջավայրի նախարարության ենթակա ստորաբաժանումների աշխատանքների ամփոփման շրջանակում նախարար Ռոմանոս Պետրոսյանն ընդունել է Շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի ղեկավար անձնակազմին և մասնագիտական ստորաբաժանումների ղեկավարներին։

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի ժ/պ Լ․ Ազիզյանն ամփոփ զեկույցի տեսքով ներկայացրել է վերջին ամիսների աշխատանքների արդյունքներն ու ընթացիկ աշխատանքները։

Այս ձևաչափով հանդիպումներն օգնում են վերլուծել անցած շրջափուլում կատարված աշխատանքները, մատնանշել առաջիկա անելիքները և ոլորտում արդյունավետութան նոր նշաձողեր սահմանել։

ՊՈԱԿ-ի տնօրենը ներկայացրել է հիդրոօդերևութաբանական տարրերի և Շրջակա միջավայրի բաղադրիչների վերջին ամիսների մոնիթորինգի տվյալները։

Առանձնակի անդրադարձ է կատարվել մակերևութային ջրերի և անտառների մոնիթորինգային տվյալներին։ Անտառային մոնիթորինգի տվյալները գոհացնող չեն․ այստեղ պետական վերահսկողական ինստիտուտների փոխգործակցության մեծ բաց կա։

Նախարարը խիստ կարիք է տեսնում պետական ինստիտուտների կենսունակությունը բարձրացնելու։ Կատարված աշխատանքների արդյունքների վերլուծությունը ցույց է տալիս, որ գործելաոճը վերանայելու ու փոփոխությունների ենթարկելու կարիք կա։

Քննարկվել են նաև մի շարք աշխատանքային ընթացիկ հարցեր, տրվել են հանձնարարականներ։

426