ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը երեկ այցելել է Սյունիքի մարզ և տեղում ծանոթացել ընթացող ճանապարհաշինական աշխատանքներին։

Նախարարը ուշ երեկոյան անձամբ հետևել է Տաթև-Աղվանի ճանապարհահատվածի շինաշխատանքներին և համոզվել, որ արվում է առավելագույնը աշխատանքները սահմանված ժամկետին ավարտին հասցնելու համար։

Այս պահին Տաթև-Աղվանի հանրապետական նշանակության ավտոճանապարհի հիմնանորոգումն ընթացքի մեջ է։

2021 թ․ շինարարական աշխատանքներ են կատարվել ընդհանուր երկարությամբ 43 կմ հատվածում։ 12,5 կմ հիմնանորոգումը մեկնարկել էր 2020 թ․, և այդ աշխատանքներն արդեն ավարտվել են։

17,5 կմ հիմնանորոգումը մեկնարկել էր 2021 թ․ ամռանը, և այդ հատվածի աշխատանքների ավարտը սահմանված է այս տարեվերջը։

Եվս 13 կմ ճանապարհահատվածի հիմնանորոգումը, որն սկսվել էր այս տարի՝ ամռանը, արդեն ավարտական փուլում է։

2021 թ. վերջին կունենանք Մ-2-ի Գորիս-Կապան հատվածը շրջանցող Տաթև Աղվանի հանրապետական նշանակության բարեկարգ ճանապարհ։

Տաթև-Աղվանի ճանապարհի 43 կմ հատվածի հիմնանորոգման համար բյուջեից հատկացվել է շուրջ 5,25 մլրդ դրամ։

 

165