ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, մեկնաբանելով ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Վիկտորիա Նուլանդի Մոսկվայում կայացած բանակցությունները, դրանք համարել է անհրաժեշտ ռուս-ամերիկյան բարդ հարաբերություններում:

«Նախ և առաջ ԱԳՆ-ն պետք է մեկնաբանի այս բանակցությունների արդյունավետությունը, քանի որ այն ընդունող կողմն է, բացի այդ՝ նման շփումները ժամանակին են և անհրաժեշտ: Կարիք չկա բողոքելու, որ  անմիջապես համաձայնության չենք գալիս, քանի որ դա անհնար է։ Մեր ավգյան ախոռները չափազանց մեծ են, դուք չեք կարող դրանք անմիջապես քանդել, բայց բանակցություններ են պետք»,- նշել է Պեսկովը։

Հարցին, թե Նուլանդի այցը կարելի՞ է դիտել որպես Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ջո Բայդենի բանակցությունների շարունակություն, Կրեմլի խոսնակը պատասխանել է՝ այո։

«Սա Ժնևի ոգու և այնտեղ ձեռք բերված պայմանավորվածությունների շարունակությունն է»,- նշել է նա՝ հավելելով, որ դրանք Ռուսաստանի և ԱՄՆ-ի առաջին շփումները չեն, և երկկողմ հարաբերությունները զարգանում են դրական ուղղությամբ:

1816