Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) երկրների ղեկավարները որոշել են համատեղ զորավարժություններ անցկացնել Տաջիկստանում՝ կապված Աֆղանստանում իրավիճակի անկանխատեսելիության հետ: Պեսկովը համարել է այն մեծ անհրաժեշտություն։

Կրեմլի խոսնակը խոսել է այս իրավիճակի անկանխատեսելիության մասին և կարևոր համարել կառույցի զգոն լինելը։

Հիշեցնենք, որ ՀԱՊԿ «Փոխազդեցություն 2021» հավաքական արագ արձագանքման ուժերի վարժանքները Տաջիկստանի վարժավայրերում կանցկացվեն հոկտեմբերի 22-23-ը:

 

158