Եվրահանձնաժողովի տարածած հաղորադագրությունում նշվում է, որ Եվրամիությունում ներկայումս էլեկտրաէներգիայի անջատման վտանգ չկա, շուկաներն ակնկալում են, որ մինչև 2022 թվականի ապրիլ էներգակիրների գները կկայունանան:
«Էներգիայի մատակարարումը ներկայումս վտանգված չէ, և շուկաները սպասում են գների կայունացում մինչև 2022 թվականի ապրիլ», - ասվում է էներգիայի գների համատեքստում:
Եվրոպան կանգնած է գազի և էլեկտրաէներգիայի մեծածախ գների լուրջ աճի առջև, և ԵՄ իշխանությունները ձգտում են միջոցներ ձեռնարկել՝ կարճաժամկետ կտրվածքով առավել անապահով խավերի վրա ազդեցությունը մեղմելու համար և պայմաններ ստեղծելու ապագայում նմանատիպ խնդիրների լուծման համար:

 

233