Անդրադառնալով պատվաստանյութերի լավ կամ վատ լինելու մասին հարցին` ՀՎԿԱԿ վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ Ռոմելլա Աբովյանն ասաց, որ բոլոր պատվաստանյութերը, որոնք անցել են անվտանգության փորձաքննություն և առկա են, լավն են:

Նա նաև անդրադարձավ պատվաստված մարդկանց վարակվելու թեմային և ասաց, որ ի սկզբանե հայտարարվել է, որ պատվաստված լինելը չի ենթադրում, որ մարդը չի վարակվի, այն ընդամենը նախատեսված է ծանր, ծայրահեղ ծանր և մահվան դեպքերից խուսափելու համար:

133