Երկրի մթնոլորտի վիճակի վերաբերյալ ամենահեղինակավոր աղբյուրներից մեկի` ՄԱԿ-ի օդերևութաբանական կազմակերպության զեկույցի համաձայն` մոտ ապագայում աշխարհը կկանգնի ջրի գլոբալ ճգնաժամի առջև:

Նույն զեկույցում ասվում է, որ 2000 թվականից ի վեր ջրհեղեղների և ջրի հետ կապված բնական աղետների թիվն ավելացել է մեկ երրորդով (34%)՝ անցած դարի երկու տասնամյակների համեմատ: Երաշտի հետ կապված աղետների թիվն ավելացել է գրեթե նույնքանով (29%), առաջին հերթին՝ Աֆրիկայում, Հյուսիսային Ամերիկայում և Ասիայում:

Փորձագետների հաշվարկներով՝ աշխարհի քաղաքների քառորդ մասն արդեն կանգնած է խմելու ջրի հետ կապված կանոնավոր խնդիրների առջև:

ՄԱԿ-ը զգուշացնում է, որ կլիմայի գլոբալ փոփոխությունը, ինչպես նաև աշխարհի բնակչության հետագա աճը կհանգեցնեն ջրային ռեսուրսների վրա ճնշման աճի:

1031