ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր,  Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Սերգեյ Մովսիսյանը Araratnews.am-ին տված հարցազրույցի ընթացքում խոսել է առաջիկա ՏԻՄ ընտրությունների, համայնքների խոշորացումների, ինչպես նաև խորհրդարանում տիրող իրավիճակի մասին:

Հարցին` առավել թեժ մրցապայքար որ ընտրատարածքներում է կանխատեսվում և ինչու, պատգամավորը պատասխանեց. «Կարծում եմ, բոլոր համայնքերում էլ լինելու է թեժ պայքար, որովհետև հեղափոխությունից հետո մի քանի ընտրություններ են տեղի ունեցել, այդ թվում՝ ՏԻՄ ընտրություններ: Եվ կան համայնքներ, որ ընդդիմադիր թեկնածուները հաղթող են եղել, որովհետև այն արատավոր երևույթները, որ եղել են մինչ հեղափոխությունը, այլևս արմատախիլ են արվում: Եվ կարծում եմ՝ լինելու է ակտիվ ընտրապայքար»:

Պատգամավորը կարծում է, որ առաջիկա ՏԻՄ ընտրություններում իր քաղաքական թիմը մեծ շանսեր ունի, որպեսզի հաջողություն արձանագրի:

Իսկ համայնքների խոշորացման առնչությամբ ընդդիմադիրների առաջադրած թեզերին, թե այս ծրագրով գործող իշխանությունը փորձում է ազատվել նախկին կառավարիչներից, Սերգեյ Մովսիսյանը պարզաբանեց. «Նման խնդիր մենք երբեք մեր առաջ չենք դրել: Համայնքների խոշորացման ծրագիրը դեռևս  2015-2016 թթ. սկսվել է: Եվ այն ծրագրերը, որոնք մենք համարում ենք արդյունավետ, մենք շարունակել ենք, որոնց թվում է նաև խոշորացումը»:

Պատգամավորը վստահեցնում է` իրենք նման խնդիր չունեն: 

Մանրամասները` տեսանյութում:

Հայկ Մագոյան

 

199