ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Վասակ Դարբինյանին Հանրային հեռարձակողի խորհրդի անդամ նշանակելու մասին:

«Ղեկավարվելով «Տեսալսողական մեդիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասով և 25-րդ հոդվածի 22-րդ մասով՝

Վասակ Դարբինյանին նշանակել Հանրային հեռարձակողի խորհրդի անդամ՝ վեց տարի ժամկետով»,- ասված է վարչապետի որոշման մեջ:

Նիկոլ Փաշինյանի մեկ այլ որոշմամբ՝ Վարուժան Օլքինյանը նշանակվել է Հանրային հեռարձակողի խորհրդի անդամ:

«Ղեկավարվելով «Տեսալսողական մեդիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասով և 25-րդ հոդվածի 22-րդ մասով՝

Վարուժան Օլքինյանին նշանակել Հանրային հեռարձակողի խորհրդի
անդամ՝ վեց տարի ժամկետով»,- ասված է վարչապետի որոշման մեջ: 

Ավելի վաղ հայտնել էինք՝ մրցութային հանձնաժողովը հաղթողներին որոշելու նպատակով կատարել էր քվեարկություն, որի արդյունքում Վանիկ Խեչոյանը ստացել էր 1 (մեկ), Վասակ Դարբինյանը՝ 3 (երեք), Վարուժան Օլքինյանը՝ 4 (չորս), Հովհաննես Երանյանը՝ 1 (մեկ) և Գագիկ Գինոսյանը՝ 1 (մեկ) կողմ ձայն:

«Տեսալսողական մեդիայի մասին» օրենքով սահմանված կարգով հաղթող մասնակիցների՝ Վասակ Դարբինյանի և Վարուժան Օլքինյանի մասին որոշումները ներկայացվել էին ՀՀ վարչապետի հաստատմանը:

119