Սույն թվականի հոկտեմբերի 14-ին՝ ժամը 14:00-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, անձնական խուզարկության են ենթարկել տեխնիկատնտեսական աշխատանքներում ներգրավված դատապարտյալ Ա. Տ.-ին: Խուզարկության արդյունքում վերջինիս մոտից հայտնաբերվել է ծխախոտի երկու տուփ, որոնցում առկա են եղել մարիխուանա տեսակի թմրամիջոցին և հաշիշի յուղին նմանվող զանգվածներ:

Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր, նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:

138