«Հերթական ապատեղեկատվությունը շրջանառության մեջ դնելով հեղինակավոր՝ քիչ թե շատ վստահություն ներշչող ռադիոկայանը վնաս է հասցնում միմիայն ինքն իր վարկանիշին։

Ըստ մշակված պլանի անհիմն և ակնհայտ ոչ ճշմարիտ նյութը տեղադելուց հետո անմիջապես գործի են անցնում մեզ բոլորիս հայտնի նախկին օլիգարխիային պատկանող «ֆեյքնյուզերը», ոոնք փորձում են հանրությանը համոզել, թե մեր իշանությունը անում է այն, ինչ արել են իրենց տերերը ժամանակին։ Իսկ ավելի «տպավորիչ» լինելու համար դեղին մամուլը առանցքում դնում է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի անունը։

Իսկ իրականում Ալեն Սիմոնյանին անհիմն մեղադրող նախկին թալանչիները իհարկե չեն կարող որևէ նպատակի հասնել մի պարզ պատճառով՝ հանրությունը շատ լավ ճանաչում է բոլորին։ Վերջին ընտրությունները ցույց տվեցին, որ Հայաստանի Քաղաքացին վստահում է իշխող թիմին և ավելին, օժտում է «պողպատե մանդատով» նաև այն բանի համար, որպեսզի մեզ թալանելու մեջ մեղադրող իրական թալանչիները պատասխան տան օրենքի առաջ։

Այո՛, Հակակոռուպցիոն կոմիտեն բացահայտելու է թալանչիների կլանի գործած ապօրինությունները և մեղավորները կրելու՛ են հասանելի պատիժը։ Իսկ ճղճիմ փորձերը մեզ վրա ցեխ նետելու ձախողվելու են և դրանից միայն նրանք են ցեխոտվելու։

Ժողովրդի կողմից տրված «պողպատե մանդատը» իրացվելու է, անկախ նրանից թե ի՞նչ կեղծիքներ կհորինեն լափամանից կտրված բորենիները։

Նրանց լափածի մասին վաղուց հայտնի է մեր հանրությանը»,- այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Հայկ Ստեփանյանը։

383