Հանրապետության տարածքում հոկտեմբերի 16-17-ը, 18-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 20-ին՝ առանձին շրջաններում, 18-ի ցերեկը, 19-ին շրջանների զգալի մասում սպասվում են անձրև և ամպրոպ։ Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ:

Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 18-19-ի ցերեկն աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով: Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսումը ներկայացրել է շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը»:

Երևանում հոկտեմբերի 18-ի ցերեկը, 19-ին, 20-ի գիշերը սպասվում են անձրև և ամպրոպ, 16-17-ը, 18-ի գիշերը, 20-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։

574