Ինդոնեզական Բալի կղզում տեղի ունեցած երկրաշարժի հետեւանքով առնվազն երեք մարդ է զոհվել, յոթը վիրավորվել են, հայտնել է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով «Սինհուա» գործակալությանը:

ԱՄՆ Երկրաբանական ծառայության (USGS) տվյալներով՝ ուրբաթ ժամը 23:18-ին 4.8 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել կղզու արեւելյան մասում: Օջախը գտնվել է 10 կիլոմետր խորության վրա:

Աղետների կառավարման գործակալության Բալի նահանգի աշխատանքային խմբի ղեկավարը հայտնել է, որ երկու մարդ է մահացել Բանգլի շրջանում, մեկը՝ Կարանգասեմում: Նա հավելել է, որ կղզում գտնվող եւս յոթ մարդ է վիրավորվել:

242