Ռուսաստանը, ԱՄՆ-ը և Իսրայելը պայմանավորվել են անվտանգության խորհրդի ղեկավարների հանդիպում անցկացնել, որին կքննարկվեն իրավիճակը Սիրիայում և Իրանի շուրջ ստեղծված իրադրությունը: Այդ մասին հայտնել է Մոսկվայում Իսրայելի դեսպան Ալեքսանդր Բեն Ցվին, փոխանցում է РИА Новости-ն:

Հանդիպման օրվա և վայրի վերաբերյալ պայմանավորվածությունը կարող է ձեռք բերվել հոկտեմբերի 22-ին Սոչիում՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Իսրայելի վարչապետ Նաֆթալի Բենեթի բանակցությունների արդյունքում:

Ավելի վաղ Իսրայելի ԱԳ նախարարը հայտնել էր, որ Իսրայելը, Ռուսաստանը և ԱՄՆ-ը դիտարկում են անվտանգության խորհուրդների ղեկավարների մակարդակով եռակողմ խորհրդակցությունների անցկացումը վերսկսելու հնարավորությունը:

380