Հոկտեմբերի 16-ին, ժամը 23։02-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երասխ գյուղում այրվում է անասնակեր։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 15-ին գյուղը կեսօրից հետո կրկին ենթարկվել է թիրախային գնդակոծության: Ադրբեջանական զինծառայողները դիտավորյալ կրակոցներով հրդեհել են Երասխ համայնքի բնակչի խոտի 8 հազար հակ: Ոչնչացվել է ձմռան ողջ պաշարը: Կրակը տարածվել է և հրդեհվել է քաղաքացու անասնագոմի տանիքը:

Հրդեհը մարվել էր այսօր՝ հոկտեմբերի 16-ին՝ 14։04-ին։ Երասխ գյուղի Րաֆֆու փողոցի թիվ 27 հասցեում այրվել էր մոտ 8000 հակ անասնակեր։

115