Այսօր Դիլիջան խոշորացված համայնքում տեղի է ունենում ՏԻՄ ընտրություն։ 08:00 բացվել են բոլոր 18 ընտրատեղամասերը։

Թիվ 38 ՏԸՀ֊ից Araratnews.am տեղեկացրին, որ 11։00 դրությամբ 20367 ընտրողից ընտրությանը մասնակցել են 1549֊ը կամ 8,43%֊ը։

Հիշեցնենք, որ Դիլիջան խոշորացված համայնքն ընդգրկում է Դիլիջան քաղաքը և հարակից վեց՝ Հաղարծին, Թեղուտ, Հովք, Գոշ, Աղավնավանք և Խաչարձան, գյուղերը։

341