Գյումրիի ՏԻՄ ընտրությունների քվեարկությունն ավարտված է։ Ժամը 20․00-ին փակվել են բոլոր 82 ընտրատեղամասերը։ Հանձնաժողովներն անցնել են ձայների հաշվարկին։

Գյումրիում համամասնական ընտրակարգով անցկացված ՏԻՄ ընտրություններում արձանագրվել է ընտրողների մասնակցության բավական ցածր ցուցանիշ։ Թիվ 31 տարածքային ընտրական հանձնաժողովից ստացված տվյալներով՝ ժամը 20․00-ի դրությամբ ընտրությանը մասնակցել է 26 417 ընտրող, որը կազմում է ընտրելու իրավունք ունեցողների 24․14 %-ը։

Ըստ հրապարակված վերջնական ցուցակների՝ Գյումրիում ընտրողների թիվը 109 հազար 453 է։ Նախորդ ընտրությունների համեմատ ընտրողների թիվը պակասել է 13 հազար 662-ով։ Ընտրացուցակներից ընտրողների անունների պակասելը պայմանավորված է գործող նոր կարգով, համաձայն որի՝ Գյումրիում ՏԻՄ ընտրությունների ընտրացուցակներում չեն ընդգրկվել այն մարդկանց անունները, որոնց անձը հաստատող փաստաթղթի վավերականության ժամկետը 6 ամիս և ավելի ժամանակ է՝ լրացել է։

Հիշեցնենք , որ ընտրապայքարում են 10 քաղաքական ուժեր՝ 7 կուսակցություն և 3 դաշինք։

354