Հոկտեմբերի 17-ին Արագածոտնի, Արմավիրի և Լոռու մարզերի 3 համայնքում անցկացվել են են մեծամասնական ընտրակարգով հերթական ընտրություններ:

Նշված երեք համայնքից 1-ում ընթացել են ավագանու անդամի ընտրություններ, 2-ում՝ համայնքի ղեկավարի և ավագանու անդամի ընտրություններ: ԿԸՀ-ն հրապարակել է համայնքների ղեկավարների ընտրության տվյալները:  

Արագածոտնի մարզի Շամիրամ համայնքի ղեկավարի միակ թեկնածուն՝ Բրոյան Մրազը, ստացել է 129 ձայն: Ընտրողների ընդհանուր թիվը 521 էր: Քվեարկության մասնակցել է 135 քաղաքացի: Անվավեր քվեաթերթիկների թիվը 4 է, դեմ է քվեարկել 2 ընտրող:

Լոռու մարզի Ֆիոլետովո համայնքի ղեկավար է առաջադրվել Պավել Զադորկինը (79), Վալերի Նազարովը (35) և Ալեքսեյ Չիչյովը (103):

Ամենամեծ թվով ձայներ ստացել է Ալեքսեյ Չիչյովը:

Համայնքում ընտրողների ընդհանուր թիվը 805 է, քվեարկության մասնակիցների ընդհանուր թիվը՝ 224: Անվավեր քվեաթերթիկների թիվը 6-ն է:

331