Նոր Խարբերդ գյուղում տեղի է ունեցել 44-օրյա պատերազմում զոհված նորխարբերդցիների հիշատակին նվիրված խաչքարի բացման և օծման արարողություն
Հոկտեմբերի 15-ին Արարատի մարզի Նոր Խարբերդ գյուղում տեղի է ունեցել 44-օրյա պատերազմում զոհված նորխարբերդցիների հիշատակին նվիրված խաչքարի բացման և օծման արարողություն։
Մեկ տարի առաջ հենց այդ օրն է զոհվել ժամկետային զինծառայող Գրիգոր Դավթյանը, ով Արցախի Հանրապետության նախագահի հրամանագրով հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով: Գյուղի մշակույթի տանը հուշ-ցերեկույթ էր կազմակերպվել, որին ներկա էին Գրիգորի հարազատներն ու ընկերները, ՏԻՄ ներկայացուցիչներ, զինվորականներ։ Զինակից ընկերները ներկայացրել են Գրիգորի անցած մարտական ուղին, պատմել նրա սխրագործությունների և անմնացորդ նվիրման մասին։
Հուշ-ցերեկույթից հետո ներկաներն այցելել են զինվորական պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու Գրիգորի և մյուս նահատակների հիշատակին։
18 Հոկտեմբեր, 2021 21:36
749
«Նոր գազ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում խախտումներ են բացահայտվել
09 Հոկտեմբեր, 2026 16:14
Ուրախալի է տեսնել, թե ինչպես է օրեցօր զարգանում և բարեկարգվում Վաղարշապատ խոշորացված համայնքը․ Սինորյան
08 Հոկտեմբեր, 2026 18:08
Քանի՞ ԼՂ քաղաքացի է ստացել տան հավաստագիր և քանի՞սն են դա օգտագործել․ Սինորյանը՝ Թորոսյանին
07 Հոկտեմբեր, 2026 17:00
Նոր Խարբերդում հայտնաբերվել է 26-ամյա տղայի մարմին. նույն տեղից հոսպիտալացված մյուս երիտասարդի կյանքը փրկվել է
02 Հունիս, 2026 10:05
Հրշեջ-փրկարարները մարել են Խարբերդի տներից մեկի տանիքում բռնկված հրդեհը
31 Մայիս, 2026 10:40
Արսեն Թորոսյանն այցելել է Խարբերդի մասնագիտացված մանկատուն
08 Ապրիլ, 2026 16:14