Ռուսաստանը դադարեցնում է իր մշտական ​​ներկայացուցչության աշխատանքը Բրյուսելում ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում, ինչպես նաև Մոսկվայում դաշինքի ռազմական առաքելության գործունեությունը: Այս մասին հայտարարել է արտգործնախարար Սերգեյ Լավրովը: Նրա խոսքով՝ նոյեմբերի 1-ից հանվում է աշխատակիցների հավատարմագրումը՝ հայտնում է  Eueonews-ը 1lurer.am-ի փոխանցմամբ:

«ՆԱՏՕ-ն շահագրգռված չէ հավասար երկխոսությամբ կամ համատեղ աշխատանքով: Եթե այդպես է, ապա մենք հարկ չենք համարում ձևացնել, թե տեսանելի ապագայում ցանկացած փոփոխություն հնարավոր է, քանի որ ՆԱՏՕ-ն արդեն հայտարարել է նման փոփոխությունների անհնարինության մասին: ՆԱՏՕ-ի կողմից նպատակաուղղված քայլերի արդյունքում մենք չունենք տարրական դիվանագիտական ​​գործունեության պայմաններ»,- ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգել Լավրովը:

Որոշումը Մոսկվայի պատասխանն էր Բրյուսելում գտնվող ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում ռուսական ներկայացուցչության թվի նվազեցմանը: Դաշինքը Ռուսաստանին թույլ է տվել պահպանել դիվանագիտական ​​առաքելության 20 պաշտոնյայից 10-ին՝ որոշ դիվանագետների պիտակավորելով որպես հետախուզության աշխատակիցներ:

 

411