«Ութերորդ անգամ հայ-ռուսական միջռեգիոնալ ֆորում տեղի ունեցավ: Մեզ հաջողվեց բավական լավ կազմակերպել ֆորումը, ինչի համար բոլոր գործընկերներին շնորհակալ եմ»,- այս մասին այսօր հայ֊ռուսական ֆորումի մասնակից պաշտոնյաների ճեպազրույցի ժամանակ ասաց Գնել Սանոսյանը:

«Մեր մարզերի ու քաղաքների և Ռուսաստանի շրջանների ու քաղաքների միջև կան ձևավորված տարբեր հարաբերություններ և դրանք բավական դինամիկ ընթացք ունեն: Նման ֆորումները առիթ են թարմացնելու այդ կապերը, նոր կապեր հաստատելու հնարավորություն գտնելու և զարգացնելու»,- հավելեց նա:

 

505