Արցախի Հանրապետությունում հոկտեմբերի 18-ին կատարվել է 142 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 31 նոր դեպք է գրանցվել, այդ թվում 2 երեխա:

Արցախի առողջապահության նախարարությունիցհայտնում են, որ կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 90 վարակակիր: Բժիշկները 12 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, 42-ինը՝ ծանր, իսկ թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում: Վարակակիրներից  28-ը Ստեփանակերտ  քաղաքի, 2-ը Մարտակերտ, 1-ը՝ Ասկերանի շրջանների բնակիչներ են:

Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 14685 քաղաքացու հետազոտություն, որից 1400-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։

 Տպել

5 դիտում

695