Ռուսաստանում կորոնավիրուսի պատճառով մահացու վախճանների թիվը մեկ օրում ավելացել Է 1015-ով՝ մեկ օր առաջվա 998-ի դիմաց՝ մինչեւ 225 325: Հոկտեմբերի 19-ին այդ մասին լրագրողներին հայտնել են Նոր վարակի դեմ պայքարի դաշնային օպերատիվ շտաբում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Պայմանական մահացությունը (վերջնականը կարելի կլինի որոշել սոսկ համաճարակն ավարտվելուց հետո) ավելացել Է մինչեւ 2,8 տոկոս, հետեւում Է շտաբի տվյալներից: Կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի թիվը մեկ օրում աճել Է 33 740-ով՝ մինչեւ 8 060 752: Հարաբերական արտահայտությամբ հիվանդացածների թվի աճը կազմել Է 0,42 տոկոս: Այսպես կոչված ակտիվ դեպքերի, այսինքն՝ այն հիվանդների քանակն, ովքեր այս պահին բուժում են անցնում, ավելացել Է մինչեւ 794 949, հետեւում Է շտաբի հաղորդագրությոնից: Կորոնավիրուսից հետո բուժված ռուսաստանցիների թիվը մեկ օրում աճել Է 23 426-ով՝ մինչեւ 7 040 481՛ Դուրս գրված հիվանդների բաժինը, շտաբի տվյալների համաձայն, նվազել Է մինչեւ վարակվածների ընդհանուր թվի 87,3 տոկոսը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

363