Օրեր առաջ տեղեկություն էր տարածվել, որ երգչուհի Անահիտ Սիմոնյանը որդու՝ Արմանի հետ մեկնել է Դուբայ։ ԼՈՒՐԵՐ․com-ի ձեռքի տակ էր հայտնվել լուսանկար, որտեղ Անահիտ Սիմոնյանը որդու հետ գտնվում էր Դուբայի հյուրանոցի նախասրահում։ Ինչպես հետո պարզվել էր, նրանց լուսանկարել էր նույն հյուրանոցում հանգրվանած մեր հայրենակիցներից մեկը՝ առանց նրա իմացության։ Լուսանկարի տարածվելուց հետո Անահիտ Սիմոնյանը Դուբայում մեղադրանք է ներկայացրել լուսանկարողի դեմ։ Անահիտին լուսանկարողը այժմ զղջում է նրան լուսանկարելու համար և նշում, որ այն դիտավորյալ չի արվել երգչուհուն վնաս հասցնելու համար։ Կատարվածը թյուրիմացության հետևանք է․ լուսանկարը տարածվել է անչափահասի անուշադրության պատճառով։ 

9223