Հայաստանը առաջին մեդալն ապահովեց Չեռնոգորիայում
Չեռնոգորիայի Բուդվա քաղաքում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնությունում Հայաստանն ապահովել է առաջին մեդալը: Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:
60 կգ քաշային Էլիդա Քոչարյանը քառորդ եզրափակիչում հաղթելով ուկրաինացի Կրիստինա Յուշչուկին, դուրս է եկել կիսաեզրափակիչ և նվազագույնը ապահովել է բրոնզե մեդալ: Մեր մարզուհին նախ մեկ անգամ մրցակցին նոկդաունի է ենթարկել առաջին ռաունդում, ապա ևս 2 անգամ 3-րդ ռաունդում, որից հետո ռինգի մրցավարը դադարեցրել է մենամարտը:
Կիսաեզրափակիչում Էլիդա Քոչարյանը կմրցի մոլդովացի Կրիստինա Չիպեռի հետ:
19 Հոկտեմբեր, 2021 23:34
792
Հայաստանը և Հունգարիան մշակույթի, կրթության և գիտության ոլորտներում համագործակցության հուշագիր են ստորագրել
06 Փետրվար, 2024 18:58
Հայաստանը Հաագայի դատարանում Ադրբեջանի իրավական պահանջների անհիմն լինելու մասին ապացույցներ կներկայացնի
12 Հունվար, 2024 22:31
Հայաստանը 61-րդ տեղում է՝ ըստ Arton Capital աշխարհի անձնագրային վարկանիշի
07 Հունվար, 2024 21:25
Հայկական առաջին աստղադիտարանը (տեսանյութ)
08 Փետրվար, 2024 22:11
Առաջիկա հինգ օրվա եղանակային կանխատեսումը
07 Հունվար, 2024 15:03
Առաջին ալիքի հեռուստարտադրանքը՝ Mezzo TV-ի եթերում
30 Դեկտեմբեր, 2023 09:31