Ինչու՞ կովիդով վարակված անձը պետք է պատվաստվի, և արդյոք այն ազդում է վերարտադրողականության վրա, ինչո՞ւ է հանրությունը թերահավատորեն վերաբերվում պատվաստմանը: Այս և այլ հարցերի շուրջ Araratnews.am-ի տաղավարում պարզաբանումներ է տվել մանկաբույժ Լիլիթ Մարությանը:

«Մենք ունենք հերթական ալիքը և սա լինելու է շարունակական, որովհետև հնարավոր չէ հասնել կոլեկտիվ իմունիտետի, որպեսզի չպատվաստվածներին կամ չհիվանդացածներին պաշտպանի: Հնարավոր չէ հասնել դրան միայն հիվանդանալով»,- նկատում է բժիշկը՝ խոսելով հանրապետությունում պատվաստումների ցածր ցուցանիշների մասին:

Անդրադառնալով վերարտադրողական ֆունկցիայի վրա պատվաստման բացասական ազդեցության մասին շրջանառվող տեղեկություններին՝ Լիլիթ Մարությանը նշել է, որ նմանօրինակ խոսակցություններն ամենևին էլ նոր չեն:

«Ցանկացած նոր պատվաստանյութի հետ, ինչպես օրինակ, երբ Հայաստանում ներդրվեց մարդու պապիլոմավիրուսի դեմ պատվաստանյութը, որն արդեն իսկ երկար տարիներ աշխարհում օգտագործվում էր, էլի սկսվեցին նույն խոսակցությունները»,- ասում է մասնագետը և ընդգծում, որ վերարտադրողականության թեման շատ զգայուն է, որով կարելի է շատ հեշտությամբ մանիպուլյացիա անել:

Մանրամասները` տեսանյութում:

Հայկ Մագոյան

713