Վանո Սիրադեղյանի հուղարկավորության կազմակերպման նպատակով ստեղծվելու է կառավարական հանձնաժողով, որտեղ կքննարկվեն սգո արարողության հետ կապված բոլոր հարցերը: Այս մասին    փոխանցել են ՀՀ կառավարությունից՝ հավելելով, որ մանրամասներ կհաղորդվեն Սիրադեղյանի հոգեհանգստի և հուղարկավորության ժամկետները պարզ լինելուց հետո:

Հայաստանի պետական, կուսակցական, հասարակական գործիչ, գրող և հրապարակախոս Վանո Սիրադեղյանը մահացել է արտերկրում հոկտեմբերի 16-ին՝ 75 տարեկանում։

868