Հոկտեմբերի 21-ի լույս 22-ի գիշերը և 22-ի լույս 23-ի գիշերը Արարատյան դաշտում, հատկապես Արմավիրում օդում կանխատեսվում է մինչև -1, հողի մակերևույթին -3․․-4 աստիճան ցուրտ։

Այս մասին հայտնում են շրջակա միջավայրի նախարարության հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից:

Երևանում հոկտեմբերի 20-ի ցերեկը, 21-25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։  

Հոկտեմբերի 20-ի ցերեկը Սյունիքում և Արցախում սպասվում է անձրև: Հոկտեմբերի 21-25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին հարավարևմտյան՝ 5-10մ/վրկ: Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 22-23-ին գիշերը կնվազի 2-4 աստիճանով:

 

312