Facebook կորպորացիան հայտարարել է իր անվանափոխության մասին։ The Verge հրատարակության տվյալներով՝ դա տեղի կունենա ամենամյա համաժողովի ժամանակ, որը տեղի կունենա հոկտեմբերի 28-ին:

Սակայն, թե ինչպես է կոչվելու ընկերությունը, դեռ հայտնի չէ։

Նշվում է, որ կորպորացիայում ցանկանում են, որպեսզի սոցիալական ցանցի նոր անվանումն արտացոլի «Մետատիեզերքի» հայեցակարգը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Facebook-ը հաջորդ հինգ տարիների ընթացքում պատրաստվում է 10 հազար մարդու աշխատանքի տեղավորել ԵՄ-ում վիրտուալ աշխարհ ստեղծելու համար: Այսպիսով, ընկերությունը նախատեսում է ստեղծել, այսպես կոչված, մետատիեզերք, որտեղ օգտվողները գտնվում են և շփվում վիրտուալ տարածքում։

933