ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտարարել է, որ Պենտագոնը, ՆԱՏՕ-ի դաշնակիցների աջակցությամբ, ակտիվ քայլեր է սկսել Եվրոպայում մարտավարական միջուկային զենքի և պահեստավորման բազաների արդիականացման ուղղությամբ:

«Ամերիկայի Միացյալ Նահանգները, ՆԱՏՕ-ի դաշնակիցների լիակատար աջակցությամբ, ակտիվացրել է մարտավարական միջուկային զենքի և Եվրոպայում դրանց պահեստավորման արդիականացման աշխատանքները»,- ասել է նախարարը Ռուսաստանի և Բելառուսի պաշտպանության նախարարությունների համատեղ նիստում:
Ինչպես ընդգծել է բանակի գեներալը, «հատկապես մտահոգիչ է դաշինքի ոչ միջուկային անդամ երկրների օդաչուների ներգրավումը մարտավարական միջուկային զենքի կիրառման վարժանքներին»:

Շոյգուն հայտարարել է, որ ՌԴ-ն այն դիտարկում է որպես միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրի ուղղակի խախտում։

433