ՌԴ մամուլի խոսնակը հայտնել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը չի մասնակցի ՄԱԿ-ի կլիմայի 26-րդ համաժողովին, որը տեղի կունենա Գլազգոյում։

Կրեմլի խոսնակը նշել է, որ միջոցառմանը քննարկվելիք հարցերը ռուսական քաղաքականության ամենակարևոր առաջնահերթություններից են, և երկիրը ներկայացված կլինի դրանում: Սակայն մասնակցության ձեւաչափը դեռ որոշված ​​չէ:

«Մենք պետք է հասկանանք, թե ինչ ձևաչափով հնարավոր կլինի խոսել տեսակոնֆերանսի միջոցով, որ պահին և այլն»,- մանրամասնել է Պեսկովը. «Կան բազմաթիվ գործոններ, որոնք մենք պետք է քննարկենք կազմակերպիչների հետ»:

 

230