«Այս օրերին ընթանում է մեր կարևորագույն ռազմավարական ծրագրերից մեկի իրագործումը, որը շրջադարձային նշանակություն պետք է ունենա Հայաստանի հետագա զարգացման գործում: Խոսքը ուսուցիչների կամավոր ատեստավորման մասին է: Ուշադրություն դարձրեք, որ ուսուցիչներն իրենք պետք է ընտրեն՝ վերահաստատել իրենց որակավորումը, թե ոչ»,- այս մասին այսօր կառավարության նիստի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Այս վերահաստատման արդյունքում նրանց աշխատավարձերը՝ կախված հավաքած միավորներից, նոյեմբեր ամսից կբարձրանան 30, 40, 50 տոկոսներով»-, հավելեց վարչապետը:

Նրա կարծիքով՝ այս ամբողջ շղթան փակելու գործընթացը կտևի հավանաբար 3-4 տարի. «Այն ուսուցիչները, որոնք իրենք կխոստովանեն, որ չունեն համապատասխան որակավորում, մենք այդ ուսուցիչներին կաջակցենք մասնագիտական վերապատրաստում անցնել և փորձել աշխատանք գտնել բոլորովին այլ ոլորտներում, որովհետև մենք կարծում ենք, որ կառավարությունը չի կարող հանդուրժել ցածր որակավորում ունեցող ուսուցչի ներկայությունը հանրակրթական դպրոցներում»:

Մանրամասները` շուտով տեսանյութում: 

 

9580