ՀՀ առողջապահության նախարարությունը հայտնում է․

«ԱՄՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի (NCDC) նոր տվյալների համաձայն ՝ COVID-19-ով վարակված և չպատվաստված մեծահասակները 12 անգամ ավելի հաճախ են հոսպիտալացվում, քան ամբողջությամբ պատվաստվածները:

Չնայած շաբաթական ցուցանիշները կարող են տատանվել, ընդհանրական տվյալներով`

18-49 տարեկան չպատվաստված մեծահասակները 14 անգամ ավելի շատ են հոսպիտալացվում, քան նույն տարիքի ամբողջությամբ պատվաստված մեծահասակները:

50-64 տարեկան չպատվաստված մեծահասակները 15 անգամ ավելի շատ են հոսպիտալացվում, քան 50-64 տարեկան ամբողջությամբ պատվաստված մեծահասակները:

65-ից բարձր տարիքի չպատվաստված մեծահասակները 9 անգամ ավելի շատ են հոսպիտալացվում, քան նույն տարիքի ամբողջությամբ պատվաստված մեծահասակները:

Այս տվյալները ցույց են տալիս, որ COVID-19 պատվաստանյութերն արդյունավետ են և օգնում են կանխարգելել COVID-19-ով պայմանավորված հոսպիտալացումները:

Պատվաստվե՛ք այսօր, պաշտպանե՛ք Ձեզ և Ձեր սիրելիներին»:

521