ՀՀ առողջապահության նախարարության և  Երևանի քաղաքապետարանի համագործակցությամբ բոլոր ցանկացողներին կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հնարավորություն կընձեռվի նաև կիրակի օրը՝ հոկտեմբերի 24-ին: 

«Պատվաստումների օր Երևան քաղաքում» միջոցառման շրջանակներում Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բակում ժամը 11:00-ից 18:00-ը տեղակայված կլինեն «Գրիգոր Նարեկացի ԲԿ», «Թիվ 20 պոլիկլինիկա» ,«Արաբկիր մանկական պոլիկլինիկա» ՓԲԸ մասնագետների շարժական կետերը: Պատվաստումը կիրականացվի ՀՀ-ում կիրառություն ստացած բոլոր պատվաստանյութերի տեսակներով:

300