Այսօր՝ հոկտեմբերի 22-ին, Ռյազանի շրջանում «Էլաստիկ» վառոդի գործարանում պայթյուն է տեղի ունեցել, որի հետևանքով գրեթե ամբողջ հերթափոխի անձնակազմը՝ 16 աշխատակից, մահացել է։ Մեկ հոգի հիվանդանոցում է՝ մարմնի 80% այրվածքներով։ Մահացածների մեջ կա նաև հայ աշխատակից՝ Փափազյան ազգանվամբ։

Արտադրության ղեկավարությունը ենթադրում է, որ արտակարգ դեպքը տեղի է ունեցել աշխատակիցների կողմից անվտանգության կանոնների խախտման պատճառով. օրինակ՝ հնարավոր է, որ ինչ-որ մեկը ծխել է այնտեղ։

2910