Ինչպես արդեն հայտնել ենք, ԱՄՆ «Գրին քարտի» խաղարկության 2023 թվականի հայտերն արդեն ընդունվում են։

ԱՄՆ դեսպանատնից Iravaban.netը տեղեկանում է, թե ովքեր կարող են մասնակցել բազմազանության արտոնագրի ծրագրին, ըստ որի «Գրին քարտի» համար կարող եք դիմել, եթե

  • ունեք միջնակարգ կամ ավագ դպրոցի (12-ամյա) կրթություն,
  • Ձեր տվյալները մուտքագրել եք միայն մեկ անգամ,
  • օգտագործում եք վերջերս արված լուսանկար,
  • տրամադրում եք վավեր անձնագրի տվյալներ։
  •  Հավելյալ տեղեկությունների համար տես՝ dvprogram.state.gov
  • Հարցերի դեպքում գրեք էլ․ փոստի [email protected] հասցեով։  

Բազմազանության արտոնագրի դիմումը լրացնելու համար հետևեք ստորև նշված քայլերին։

1. ԿԱՐԴԱՑԵ՛Ք ՈՒՂԵՑՈՒՅՑԸ
DV 2023 ուղեցույցը հասանելի է travel.state.gov կայքում։

2. ԼՐԱՑՐԵ՛Ք ԵՎ ՄՈՒՏՔԱԳՐԵ՛Ք ԴԻՄՈՒՄԸ
Դիմումը մուտքագրեք 2021 թվականի հոկտեմբերի 6-ի կեսօրից մինչ 2021 թվականի նոյեմբերի 9-ի կեսօրն ընկած ժամանակահատվածում։ Դիմումները պետք է ներկայացնել առցանց՝ dvprogram.state.gov կայքի միջոցով։ Բազմակի մուտքագրված դիմումները կորակազրկվեն։

3. ՊԱՀՊԱՆԵ՛Ք ՁԵՐ ՀԱՍՏԱՏՄԱՆ ԷՋԸ
Դիմումը մուտքագրելուց հետո պարտադիր պահպանեք հաստատման համարը և մի տրամադրեք այն այլ անձանց։

4. ՍՏՈՒԳԵ՛Ք ԴԻՄՈՒՄԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԸ
2022 թվականի մայիսի 8-ից սկսած կարող եք dvselectee.state.gov կայքի Entrant Status Check հատվածում ստուգել ձեր հայտի կարգավիճակը։

5. ԻՆՉՊԵ՞Ս ՊԱՏԱՍԽԱՆԵԼ


Եթե ընտրվել եք, հետևեք dvselectee.state.gov/Entrant Status check կայքի ցուցումներին։

6. ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԻ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ
Ընտրված անձինք, որոնք կհետևեն dvselectee.state.gov/Entrant Status check կայքի կայքի ցուցումներին, նույն կայքի միջոցով կտեղեկանան իրենց ներգաղթային արտոնագրի հարցազրույցի օրվա մասին։ Ներգաղթային արտոնագրի դիմումի գումարը վճարվում է դեսպանատանը կամ հյուպատոսարանում՝ հարցազրույցի ժամանակ։ Սա միակ վճարն է, որ գանձվում է ԱՄՆ կառավարության կողմից բազմազանության արտոնագրի ծրագրի համար։

 

ՀՈՒՇՈՒՄՆԵՐ

– Խուսափե՛ք կեղծարարությունից և խաբեությունից
Որոշ կայքեր և էլեկտրոնային նամակներ փորձում են ապակողմնորոշել դիմորդներին՝ ներկայանալով որպես ԱՄՆ կառավարության կայքեր։

– Լրացրե՛ք դիմումն ինքնուրույն
Առցանց դիմումի մուտքագրումը պարզ է և անվճար։

– Հետևե՛ք կանոններին
Ուշադիր կարդացե՛ք dvprogram.state.gov կայքի ցուցումները դիմումի որակազրկումից խուսափելու համար։

 Հարցերի դեպքում գրեք էլ․ փոստի [email protected] հասցեով։

 

2658