Վաշինգտոնն Անկարայից պարզաբանումներ է ակնկալում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի՝ 10 երկրների դեսպաններին, այդ թվում ՝ ամերիկյան դիվանագիտական առաքելության ղեկավարի անցանկալի անձ հաւյտարարելու վերաբերյալ: Այս մասին ՏԱՍՍ-ի թղթակցին հայտնել է Պետդեպարտամենտի ներկայացուցիչը։

Հիշեցնենք, որ երեկ՝ հոկտեմբերի 23-ին, Թուրքիայի նախագահը հայտարարել էր, որ հանձնարարել է Թուրքիայի ԱԳՆ-ին 10 երկրների դեսպաններին, այդ թվում ՝ Միացյալ Նահանգների, հայտարարել անցանկալի անձ։

10 երկրների՝ Կանադայի, Ֆրանսիայի, Ֆինլանդիայի, Դանիայի, Գերմանիայի, Նիդեռլանդների, Նոր Զելանդիայի, Նորվեգիայի, Շվեդիայի և Միացյալ Նահանգների դեսպանություններն ավելի վաղ Թուրքիային կոչ էին արել ազատ արձակել Քավալային։ Դրանից հետո Թուրքիայի ԱԳՆ-ն հաստատել էր այս երկրների դեսպանների կոչը և նրանց հիշեցրել դիվանագիտական ​​հարաբերությունների Վիեննայի կոնվենցիայի պահպանման անհրաժեշտության մասին:

Օսման Քավալան հայտնի թուրք իրավապաշտպան է, Anadolu Kültür AŞ մշակութային հիմնադրամի հիմնադիրը, որը, մասնավորապես, աջակցում է էթնիկ և կրոնական փոքրամասնությունների նախագծերին, որոնք հաճախ միջազգային ուղղվածության են, ներառյալ թուրք և հայ բնակչության հաշտեցումը և քրդական հարցի խաղաղ լուծում։

762