Այսպիսին է Բուդվայում ավարտված բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում Հայաստանի հավաքականի արձանագրած արդյունքը նորանշանակ ավագ մարզիչ Վազգեն Բադալյանի գլխավորությամբ: Չերնոգորիայում ռինգ մտած մեր 15 բռնցքամարտիկներից հինգը տուն են վերադառնում մեդալով. երկուսը՝ ոսկե, երկուսը՝ արծաթե, մեկը՝ բրոնզե: Այսպիսի արդյունք այս տարիքային խմբի Եվրոպայի առաջնություններում մասնագետները, կարծես թե, չեն հիշում: Եվրոպայի չեմպիոնի կոչումը նվաճել են 51 կգ քաշային Հենրիկ Սահակյանը եւ 86 կգ քաշային Հենրիկ Ճղրիկյանը, փոխչեմպիոն են դարձել 60 կգ քաշային Էլիդա Քոչարյանը եւ 57 կգ քաշային Մանվել Պետրոսյանը, իսկ տղաների 60 կգ քաշային կարգում հանդես եկող Էրիկ Իսրայելյանը արժանացել է բրոնզե մեդալի: Շրջանառվող տեղեկություններով մեր բռնցքամարտիկները ավելի շատ մեդալներ նվաճելու հնարավորություն են ունեցել: Թիմային պայքարում Հայաստանը նվաճել է մրցանակային 3-րդ տեղը:

 

1448