Այսօր համացանցում հայտնվել էր տեսանյութ, որտեղ Կիպրոսում վայրէջք կատարելուց հետո ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին օդանավակայանում  «հեռացիր» վանկարկումով դիմավորում են ընդամենը մի քանի մեր հայրենակից:

Մեր աղբյուրները հայտնում են, որ Կիպրոսում Ալեն Սիմոնյանի դեմ ակցիան կազմակերպել են ՀՅԴ-ականները: Դրանով է նաև պայմանավորված այն փաստը, որ Սիմոնյանի դեմ ընդամենը մի քանի հոգով կազմակերպված ակցիայի տեսագրությունը հրապարակվել էր հենց ՀՅԴ-ականներին պատկանող  Yerkir.am կայքում:

Թերևս, եթե ՀՅԴ-ականները հույս ունեն նման էժանագին շոուներով ինչ-որ արդյունքի հասնել, ապա ապարդյուն, հայ ժողովուրդը վաղուց կատարել է իր լեգիտիմ ընտրությունը` ընտրելով ներկայիս իշխանությանը:

freenews.am

1854