Մհեր Մեսրոպյանը` «Մհեր Արմենիան», հայտարարել է համազգային շարժման մեկնարկի մասին:

Նա իր երկու գաղափարակից ընկերների հետ Սյունիքի մարզի Շուռնուխ գյուղից ոտքով սկսել է ճանապարհվել Հանրապետության հրապարակ` պահանջելով Կառավարության և Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։

««Ազգի ձայն» կուսակցությունը հայտարարում է համազգային շարժում։ Մեր ճանապարհը տեւելու է 15 օր, նոյեմբերի 7-ին լինելու ենք Հանրապետության հրապարակում։ Համազգային շարժման նպատակն է հասնել այնտեղ ու ներկայացնել պահանջներ։ Վստահ ենք, հույս ունենք եւ գիտենք, որ մեզ կմիանան մեր հայրենակիցները, ովքեր մտահոգված են ազգի եւ երկրի ճակատագրով: Մենք պահանջում ենք, որ Նիկոլ Փաշինյանը հրաժարական տա։ Մենք ուզում ենք, որ օրենսդիրը շարունակի աշխատել, բայց գործադիրն իր ամբողջ կազմով պիտի հրաժարական տա»,- ասում է Մհեր Արմենիան։

1444