Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը բոլոր կրթաձևերում/առկա, հեռակա/ և բոլոր մակարդակներում/ բակալավրիատ, մագիստրատուրա և ասպիրանտուրա/ հոկտեմբերի 26-ից նոյեմբերի 15-ը անցնում է առցանց ուսուցման՝ հիմք ընդունելով COVID-19 համավարակի տարածմամբ Հայաստանի Հանրապետությունում ստեղծված համաճարակային իրավիճակի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի սույն թվականի հոկտեմբերի 25-ի գրությունը և Հայաստանի Հանրապետությունում վերջին օրերին COVID-19 հիվանդության կտրուկ աճի միտումը, հանրապետությունում համաճարակային իրավիճակը վերահսկելու և հիվանդության տարածումը զսպելու նպատակով ՀՀ ԿԳՄՍՆ գրությունը։

Գրադարանը աշխատանքային օրերին ու ժամերին բաց է լինելու, և սպասարկումն իրականացվելու է անխափան։ Միևնույն ժամանակ համալսարանը նշում է, որ ՀՊՏՀ առցանց գրադարանում առկա գրականությունը հասանելություն կունենա նաև բուհի տարածքից դուրս։

409