Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմից տեղեկացնում են՝ արագ արձագանքման թեժ գծի 119 հեռախոսահամարին հոկտեմբերի 18-22-ն ընկած ժամանակահատվածում գրանցվել է 119 զանգ:

Բնակչությունը հիմնականում դիմել է վարկային պարտավորությունների կատարման ապահովմանը, նոր վարկերի տրամադրմանը, բռնի տեղահանված անձանց բնակարանային խնդիրների լուծմանը վերաբերող հարցերով:

Բացթողնված զանգերին պատասխանելու և հարցերի ճշտման նպատակով թեժ գծի աշխատակիցները կատարել են 59 հետզանգ` իրազեկման, խորհրդատվության, խնդիրների վերհանման և այլ նպատակներով:

Թեժ գծին հնարավոր է զանգահարել Արցախից՝ 119, իսկ Հայաստանի Հանրապետությունից ու արտերկրից՝ +374-47-119-119 հեռախոսահամարներով: Աշխատանքային ռեժիմն է՝ երկուշաբթիից ուրբաթ՝ ժամը 09:00-18:00-ն։

Սոցիալական բնույթի հարցերով ցանկալի է զանգահարել ԱՀ աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարության թեժ գծին՝ 114 կարճ հեռախոսահամարով, նշված է Արցախի նախագահի աշխատակազմի հաղորդագրությունում:

448