Իսպանական «Բարսելոնան» և արգենտինական «Բոկա Խունիորսը» միմյանց հետ կխաղան Մարադոնայի գավաթի խաղարկությունում՝ Արգենտինայի հավաքականի աշխարհի չեմպիոն Դիեգո Մարադոնայի հիշատակին նվիրված ընկերական խաղում, հայտնում է կատալոնական թիմի կայքը։
 
Ինչպես նշվեց, հանդիպումը կանցկացվի դեկտեմբերի 14-ին Էր-Ռիադ մարզադաշտում, որը կարող է տեղավորել 25 հազար հանդիսական:
 
Մարադոնան «Բոկայում» հանդես է եկել 1981-1982 և 1995-1997 թվականներին: «Բարսելոնայի» կազմում արգենտինացի հարձակվողը խաղացել է 1982-ից 1984 թվականներին, անցկացրել 58 հանդիպում, նվաճել գավաթը, Իսպանիայի սուպերգավաթը և Իսպանիայի լիգայի գավաթը։
 
Հիշեցնենք, որ Մարադոնան մահացել է 2020 թվականի նոյեմբերի 25-ին՝ վիրահատությունից հետո, նա 60 տարեկան էր։
393