Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հոկտեմբերի 25-26-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 75 դեպք, որից 10-ը՝ նախկինում կատարված։

Մասնավորապես՝ խարդախության՝ 14, թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների մաքսանենգության՝ 8, մարմնական վնասվածք պատճառելու՝ 7, անձնական ունեցվածքի գողության՝ 6, յուրացնելու կամ վատնելու և ընտանեկան բռնության՝ 5-ական, պաշտոնեական լիազորությունների չարաշահման՝ 3, կողոպուտի, համակարգչային հանցագործության, թմրամիջոցի հայտնաբերման ու կաշառակերության՝ 2-ական, պետական-հասարակական ունեցվածքի գողության, շորթման, ապօրինի ծառահատման, սպանության սպառնալիքի, ակցիզային դրոշմանիշերով դրոշմավորման կանոնները խախտելու, առևտրային կամ այլ կազմակերպությունների ծառայողների կողմից լիազորությունները չարաշահելու, փաստաթղթեր կեղծելու, իրացնելու կամ օգտագործելու, ծանր վիրավորանքի, ընդերքի պահպանման և օգտագործման կանոնները խախտելու, արդարադատության իրականացմանը խոչընդոտելու ու բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու՝ 1-ական դեպք։

Հայտնաբերվել է 6 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 8 հետախուզվող։

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 2 դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 7, մարմնական վնասվածք պատճառելու, գույքը դիտավորությամբ վնասելու և խուլիգանության 1-ական դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 8 պատահար. 3 մարդ զոհվել է, 11-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

180