ՀՀ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը տեսանյութ է տարածել՝ գրելով․

«6 համայնքում 226 փոքրիկներ կրկին մանկապարտեզ գնալու հնարավորություն են ստացել։ Հաստատությունները ժամանակին փակվել են, քանի որ համայնքային բյուջեի միջոցները չեն բավարարել ընթացիկ ծախսերը հոգալուն։

Գործադիրը 135 միլիոն դրամ է հատկացրել եռամսյա կարիքների համար: Խնդիրը վերջնական կլուծվի համայքների խոշորացումից հետո»։

356