Վարդենիս-Մարտակերտ ճանապարհի ապաշրջափակման մասին քննարկում տեղի չի ունենում: Այսօր այս մասին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:

«Մենք քննարկում ու կազմակերպում ենք եռակողմ աշխատանքային խմբի աշխատանքները հունվարի 11-ի հայտարարության բովանդակության շրջանակներում: Այդ շրջանակներից դուրս մենք դուրս չենք գալիս»:

Գրիգորյանն ասաց՝ հարավային երկաթգծի վերականգնման մասին քննարկումներ են ընթանում. «Բայց ճանապարհ այդ ուղղությամբ չի քննարկվում, որովհետև վերականգնելու բան չկա, այնտեղ ճանապարհ չի եղել: Խոսքը վերաբերում է ապաշրջափակմանը, այսինքն՝ գործող ենթակառուցվածքներով հնարավորություն տալ փոխադարձ օգտագործել տարածաշրջանում բոլոր հնարավոր երկրներին»:

Գրիգորյանն ընդգծեց՝ ճանապարհների մասով դեռևս կոնսենսուս չկա. «Առաջարկները շատ են, բայց ասել, որ արդեն կա պատրաստի քարտեզ՝ ավտոճանապարհների մասով, թե որոնք են շահագործվելու, դեռ չկա: Երկաթգծի մասով ավելի կոնկրետ պատկերացումներ, այո, կան»:

239