Վեդի խոշորացված համայնքում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ավագանու համամասնական ցուցակը գլխավորելու է կուսակցության անդամ, Արարատի նախկին մարզպետ Գարիկ Սարգսյանը։ Այդ մասին Սարգսյանը ֆեյսբուքյան գրառում է արել:

«Դե ինչ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը արդեն պաշտոնապես հրապարակեց դեկտեմբերի 5-ի ՏԻՄ ընտրություններում կուսակցության համամասնական ցուցակները գլխավորող թեկնածուների անունները։

Ուրախ եմ տեղեկացնել, որ Վեդի խոշորացված համայնքում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ավագանու համամասնական ցուցակը գլխավորելու եմ ես։ Առաջիկայում ավագանու մեր մրցունակ թիմով ներկայանալու ենք Ձեզ և ներկայացնելու ենք համայնքի զարգացման մեր իրատեսական ծրագրերը և տեսլականը։

Սիրելի՛ վեդեցիներ և հարակից համայնքների բնակիչներ, մենք գալիս ենք կառուցելու և շենացնելու մեր համայնքը՝ մեզ շրջապատող միջավայրը ավելի բարեկարգ և հարմարավետ դարձնելով։

Գալիս ենք հետևյալ կարգախոսով.

ՈՒզո՞ւմ ես շենացնել հայրենիքդ,

Սկսիր քո՛ համայնքից»։

 

432