Խորհրդարանը չհաստատեց ընդդիմության հեղինակած «Դատարաններում գործերի՝ օրենքով սահմանված բաշխման կարգի խախտմամբ, ինչպես նաև Արդարադատության նախարարի կողմից դատավորների նկատմամբ կարգապահական վարույթների հարուցմամբ արդար դատաքննությունը խոչնդոտող փաստերը ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի անդամների թիվը սահմանելու մասին» նախագիծը: Նշենք, որ քննիչ հանձնաժողովն իրավունքի ուժով պատգամավորների ստորագրության հիման վրա ձևավորվել էր, սակայն հանձնաժողովի անդամների թիվը պետք է հաստատվեր քվեարկությամբ:

Հանձնաժողովի ուսումնասիրության տիրույթում էր լինելու քրեական գործերի բաշխման խախտված համակարգչային ծրագիրը և դատավորներին կարգապահական վարույթի ենթարկելը: Մինչ քվեարկությունը «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը քսան րոպե ընդմիջում խնդրեց, ընդմիջման ավարտից հետո նախագիծը մերժվեց 25 կողմ և մեկ ձեռնպահ ձայներով:

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Նազելի Բաղդասարյանը քվեարկությունից հետո ասաց, որ իշխանական խմբակցությունը նման նախաձեռնությանը կողմ քվեարկել չէր կարող, քանի որ այն խորհրդարանի իրավասություններից դուրս է:

«Խնդրում ենք հաշվի առնել այն լիազորությունները, որոնք ունի խորհրդարանը»,- ասաց Բաղդասարյանը` դիմելով ընդդիմությանը:

Ամբողջական նյութը` սկզբնաղբյուր կայքում:

160