Ֆուտբոլի Իսպանիայի առաջնության 11-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» սեփական հարկի տակ ոչ-ոքի խաղաց «Օսասունայի» հետ։
Չորեքշաբթի օրը Մադրիդում կայացած հանդիպումն ավարտվել է 0:0 հաշվով։ 

Պրեմիեր լիգայում գլխավորում է Մադրիդի «Ռեալը» (21 միավոր)՝ լրացուցիչ ցուցանիշներով առաջ անցնելով «Սևիլիայից», «Բետիսից» և «Ռեալ Սոսյեդադից»։ «Օսասունան» 19 միավորով վեցերորդն է:
251